Ուրիշի ուղղակի և անուղղակի խոսք, 8-րդ դասարան

Մեջբերվող խոսքը լինում է ուղղակի և անուղղակիՈւղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում բառացի, անփոփոխ։ Օրինակ՝ Ավ. Իսահակյանը իր «Հիշատակարանում» գրում է. «Ոչ մի անհատ հասարակաց կարծիքից ազատ չէ. մարդը իր գիտակցությամբ իրեն ենթարկում է հասարակաց կարծիքին»:
Ուղղակի խոսքը կարող է լինել նաև խոսողի մտածածը, ասածը, գրածը և այլն։ Ես պառկած մտածում էի. «Մի՞թե չեմ կարող օգնել իմ հարազատ եղբորը, որն այսօր իմ աջակցության կարիքն է զգում»: 
Անուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում պատմողաբար, այսինքն խոսողը (գրողը) որևէ ուղղակի խոսք շարադրում է՝ պահպանելով միայն նրա բովանդակությունը։

Ունի 3 տեսակի կետադրություն՝

1) Նոր տողից, մեծատառ, գծիկով

2) Չակերտների մեջ

3) Բութով

Ուղղակի խոսքը գրվում է նոր տողից մեծատառ, գծիկով, եթե ասվել է բարձրաձայն, ունի զրուցակից, ակնկալվում է պատասխան:

Օրինակ՝
—Դու ինձնից լավ գիտես այդ ամենը,-անտարբեր ասաց աղջիկը:

— Ձեր մթերքի պիտանելիության ժամկետն անցել է , -զայրույթով ասաց հաճախորդը:

Մեջբերված խոսքը գրվում է չակերտներում , եթե բարձրաձայն չի ասվում, չունի զրուցակից, մտաբերվում է, կարդացվում է, կամ ասվում է ինքն իրեն:

Օրինակ՝
Տերյանն ասում է .«Երաժշտությունը կյանքից լավ է, դա օրհնյալ արվեստ է»:

Եթե մեջբերված խոսքը կարճ է, արտահայտված է մեկ-երկու բառով, տրոհվում է բութով:

Օրինակ՝
Ասացիր՝ կգամ: Գոռաց՝ բավական է:

Ուրիշի ուղղակի խոսքը անուղղակիի փոխակերպման ժամանակ կատարվում են հետևյալ փոփոխությունները.

1․ Հեղինակի խոսքը դառնում է նախադաս, իսկ մեջբերված խոսքը շաղկապով կապվում է գերադաս նախադասությանը:
-Ես շատ արագ եմ վազում,-ասաց Արան
Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում:

2․ Հարցական նախադասության դեպքում ավելանում է «թե» շաղկապը, իսկ մնացած դեպքերում՝ «որ»:
— Դու ինչու՞ ես ամեն անգամ հակաճառում,- հարցնում է մայրը աղջկան:
Մայրը աղջկան հարցնում է, թե ինչու է նա ամեն անգամ հակաճառում:

3․ Դուրս են ընկնում ձայնարկությունները և վերաբերականները:
Օրինակ` -Վա՜յ , մայրիկ  ջան, ես  քեզ  կարոտել  եմ,- ասաց  աղջիկը:
Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:

4․ Կոչականը հեղինակի խոսքում դառնում է խնդիր։

Օրինակ`-Արա՛մ, մենք այսօր մասնակցելու ենք ծառատունկին,- ասաց Մանեն:

Մանեն ասաց Արամին, որ իրենք այսօր մասնակցելու են ծառատունկին:

5․Եթե ուղղակի խոսքի մեջ հեղինակի խոսքում գործողություն կատարողները երրորդ դեմքով դրված անձեր են, ապա ուղղակի խոսքի մեջ եղած ես, իմ, ինձ, ինձնից, ինձնով (մենք, մեր, մեզնից, մեզնով) ձևերին դերանուներին կամ փոխարինում են երրորդ դեմքի ինքը, իր, իրենից, իրենով դերանուները, իսկ դու, դուք դերանուններին փոխարինում են երրորդ դեմքի նա, նրանք դերանունները:

Առաջադրանքներ:

75. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

 Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի:


-Ես Սևանի ամբողջ ջուրը կխմեմ,-ասում է մի մարդ։

Ընկերները ծաղրում են  նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի:


-Դու քո խոսքը գործով ապացուցիր,-նրան ասում են ընկերներն ու ծաղրում։

Մարդն ասում է, որ  ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:

Մարդն ասում է․ «Ես անպայման կխմեմ, եթե ընկերներս Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ես չեմ խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմեմ»:

376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում․
-Իմ ձին գողացել են:

Իշխանը նրա վրա բարկանում է և ասում,որ եթե չքներ, ձին չեն գողանա:

Իշխանը նրա վրա բարկանում է և ասում․
Եթե չքնեիր, ձին չէին գողանա:

 
Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն  արթուն կմնար:
 Խելոք մարդն ասում է․
Եթե ես իմանայի, որ երկրի տերը քնած է, ես էլ արթուն կմնայի:

377. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել,       տանում են: Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան    նկատում են:
            — Դու մեզ հետ ո՞ւր ես գալիս, ա՛յ մարդ, — հարցնում են գողերը:
            — Բա ի՞նչ անեմ, — միամիտ ձևանալով ասում է տանտերը, — տունս հավաքել       տանում եք, ես ինչո՞ւ մնամ:

Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել,       տանում են: Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան    նկատում են: Գողերը նրան հարցնում են, թե մարդն իրենց հետ ուր է գնում։ Տանտերը, միամիտ ձևանալով, ասում է, թե բա ինչ անի, իր տունը հավաքել տանում են, ինքը ինչու մնա։

378. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի քանի զորապետեր հավաքված գովում էին իրենց ձիերին:
            Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
            — Մի տարի ձիով հասա Արաքսին. ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
            Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
            — Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, — մեղադրում են նրանք:
            — Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, — ասում է մարդը:
            — Հա՜, իշխանի ձին կարող էր, — հետ են քաշվում զորապետները:

Մի քանի զորապետեր հավաքված գովում էին իրենց ձիերին:
Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է, որ մի տարի ձիով հասավ Արաքսին, ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն: Նրանք մեղադրում են, թե ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել։
Մարդն ասում է, որ ձին իրենը չէր, իշխանինն էր։
Զորապետերը հետ են քաշվում, թե հա, իշխանի ձին կարող էր։

Անուղղակի խոսքերն վերածեք ուղղակիի:

Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:
Նա  ասաց  հորը,  որ  ինքը  տանը  կմնա  մինչև  նա  աշխատանքից  գա:
Սմբատը  հարցրեց  իր  հյուրին,  թե  նա  երբ  է  վերադարձել  և  ինչ  պիտի  անի ինքը`  նրան  օգնելու համար:

Խմբագրին ուղղված երկտողում բանաստեղծը գրում է, որ ցավով իմացավ նրա նամակից, որ  իրեն հնարավորություն չեն տալու տեսնելու իր գրքի երրորդ սրբագրությունը :
Մարտիրոս Սարյանը հիշում է , որ դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց իր այն համոզմունքը , որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը:
Անընդհատ մտորում էր, թե ինչու  է ինքն այդ աստիճան ձախողակ:
Աղջիկը մտածում էր, որ դա իր համար խիստ վիրավորական կլինի:

Շարունակ երազում էր, թե ինչ կլիներ, եթե թողնեին` իր հարցերն ինքը լուծեր:

-Ես քեզ կարոտել եմ, -ասաց աղջիկը մայրիկին։
-Ես կմնամ տանը, մինչև դու աշխատանքից գաս,-ասաց նա հորը։
-Ե՞րբ ես վերադարձել և ի՞նչ պետք է ես անեմ՝ քեզ օգնելու համար,-հարցրեց Սմբատը իր հյուրին։
Խմբագրին ուղղված երկտողում բանաստեղծը գրում է․ «Ցավով իմացա քո նամակից, որ ինձ հնարավորություն չեն տալու տեսնելու իմ գրքի երրորդ սրբագրությունը»։
Մարտիրոս Սարյանը հիշում է․ «Դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց իմ այն համոզմունքը , որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը»:
Անընդհատ մտորում էր․ «Ինչու՞  եմ ես այդ աստիճան ձախողակ»։
Աղջիկը մտածում էր․ «Դա ինձ համար խիստ վիրավորական կլինի»:
Շարունակ երազում էր․ «Ի՞նչ կլիներ, եթե թողնեին` իմ հարցերը ես լուծեի»:

Թեստային աշխատանք, 8-րդ դասարան

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.«Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն»:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լրացնելով բաց թողած տառերը: անգամ, երբ, ոգի, ավելորդ, սուրբ
  2. Տեքստից դու՛րս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:
    Հիշեցում՝Բարդ են երկու և ավելի արմատից կազմված բառերը՝ տոմսարկղ-տոմս+արկղ, արևածաղիկ-արև + ծաղիկ

    քմահաճույք, շրջակայք, ահագին, քաղհան
  3. Գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան         սանդուղք     

բ/ սիրուն                գեղեցիկ

գ/ բղավել               գոռալ

դ/ դաշտ                 արտ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

Հիշեցում՝ 

Բառերն ըստ կազմության լինում են՝ պարզ, բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր:
Պարզ են միայն մեկ արմատից կազմված բառերը՝ մարդ, տուն, սեղան…
Բարդ են երկու և ավելի արմատից կազմված բառերը՝ տոմսարկղ, արևածաղիկ…
Ածանցավոր են մեկ արմատից և մեկ կամ ավելի ածանցից կազմված բառերը՝ անվախ, ուրախություն…
Բարդ ածանցավոր են մեկից ավելի արմատներից և առնվազն մեկ ածանցից կազմված բառերը՝ մայրաքաղաքային, կարգապահություն…

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

5.Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:

6.Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

Ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:

7. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

8.Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

Ջելսոմինոյի գլխում մի միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. օգտվել ձայնի հնարավորությունից:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

9.Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:
Բնակիչները կարծում էին, որ Ջելսոմինոն չար վհուկ է կամ բարի ոգի, որովհետև նա բղավելով, կարողանում էր տանձերը ծառից ցած նետել:

10.Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը, քանի որ նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն:

Պարզ և բարդ նախադասություն

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:

Առաջադրանքներ:

Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:

Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ: բարդ

Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում:պարզ

Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել: պարզ

Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք: բարդ

Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք: բարդ

Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից: բարդ

Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է: պարզ

է ու չորանում: — Անտառը դատարկվում էու ծառերը չորանում են: բարդ

Կետադրիր, եթե անհրաժեշտ է:

Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց , հպարտացավ:

Շուտով բոլորը հիասթափվեցին, մի խումբ ծաղիկներ նրա դեմ ըմբոստացան:

Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:

Համեցեք, խնձոր անուշ արեք, օրը շոգ է, ծարավ կլինեք:

Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի և ձիս կանգնեց ծառի տակ:

Սիսակն ընտանիքից էր բաժանվում, Միսակը` այգուց:

Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին ու դրանց հետ աճում էր նաև որդին:

Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը մի քիչ տափակ, վիզը հաստ էր, գլուխը դիք:

Զօր ու գիշեր երկինքը ցողում է և հողը խոնավ է:

Հայացքը գցել էր մի կետի ու սիրտը արագ բաբախում էր:

Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել և մի քիչ այն կողմ աղբանոցի հոտը:

Առաջադրանք հայոց լեզվից, 8-րդ դասարան

Ընդգծված բառերը փոխարինիր  տրված հոմանիշներով:
 Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:

Ճանապարհի եզրով(ճամփի եզրով), շղթա կազմած, դանդաղ ընթանում են(գնում են) ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգով(գույնով)սապատները(կուզերը) մաշված են ու կախված(ծռված) են մի կողքի: Սլացող(գնացող) ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի(ամպի) նման պարուրում է(պատում է) նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում(անտարբեր թեքում)  են գլուխները: Անապատը տաղտկալի (ձանձրալի) է ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է(խառնվում է) իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ բլուր(սար) է երևում, ո´չ ցածրավայր: Ահա(Հենց) այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:

Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով(թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ծիծաղում(հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն(ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց սուզվում(սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում(սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

Մնացուկ — մնացորդ — թափոն — թերմացք — թափթփուկ — ավելցուկ

Ոստ – շյուղ — շիվ — ճյուղ

Մառան — նկուղ — շտեմարան

Կասկած — տարակուսանք — տարակույս — երկմտություն

Նախատինք — պարսավանք — կշտամբանք — հանդիմանություն — անարգանք

Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:

1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք, տեղի տվեց: — տեղիք։
2. Հարևանի քար անտարբերությունը վրդովել, վրդովվել էր ծերունուն: — վրդովել։
3. Մեր նախնիների մասին ավանդույթը, ավանդությունը  պատմում է նրանց սխրանքների մասին: — ավանդությունը։
4. Դու շատ թյուր, թույր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին: — թյուր։
5. Այս տարի մեր գյուղում այգաբացը, այգեբացը սկսվեց մարտի վերջին: — այգեբաց։
6. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում, սասանվում էին քամուց: — ծածանվում։
7. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկ տվեց, զարկեց իր վրանը: — զարկեց։
8. Վկաները ցուցմունք, ցուցում տալիս շատ էին հուզվում: — ցուցմունք։
9. Հեղինեի հնչուն, հնչյուն ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին: — հնչուն։
10.Հանձին, հանձինս ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ: — հանձին։

 Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և տուր երկու բառերի բացատրությունները:
Ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ,  թափոր, կտրիճ, հարել, հերկել, հրատարակել, մածուկ, բուրդ, սալոր, դռնակ, բառարան, պարտեզ, դասարան, գնդիկ, հեռագիր,:

Ականակիտ — ականակիր
այգաբաց — այգեբաց
անութ — անոթ
աշտանակ — աշտարակ
թափոր — թափոն
կտրիճ — կտրիչ
հարել — մարել
հերկել — հերքել
հրատարակել — հրապարակել
մածուկ — ծածուկ
բուրդ — բուրգ
սալոր — սափոր
դռնակ — դանակ
բառարան — վառարան
պարտեզ — քարտեզ
դասարան — դասական
գնդիկ — սնդիկ
հեռագիր — ձեռագիր

Առաջադրանք գրքից, 8-րդ դասարան

Բայական անդամի լրացումներ

274.Հարցական դերանունները փոխարինի՛ր բայական անդամի լրացումներով:

Մի ականատես նկարագրում էր (ո՞ւմ), (ի՞նչը):
Մի ականատես նկարագրում էր քրոջ ուրախությունը։
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են (ի՞նչը):
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են կյանքը:
Լավան մոտենում էր (ինչի՞ն):
Լավան մոտենում էր գյուղին։
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում (ո՞ւմ):
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում երեխային։
Լեռները դղրդում էին (ինչի՞ց):
Լեռները դղրդում էին երկրաշարժից։
ժայռի գագաթը միայն (ինչո՞վ) կարելի է բարձրանալ:
ժայռի գագաթը միայն ուժեղ կամքով կարելի է բարձրանալ:

275.Նախադասություններին ավելացրո՛ւ փակագծերում տրված հարցերին պատասխանող լրացումներ:

Օրինակ՝ Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին: (ո՞ւմ) Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին գերուն:

Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում: (ինչի՞ մասին)
Թերակղզու բնակիչները մի պատմություն են պատմում: (ինչի՞ մասին) Թերակզու բնակիչները մի պատմություն են պատմում ծովերի մասին։
Վերջապես արևը տաքացրեց: (ո՞ւմ)
Վերջապես արևը տաքացրեց: (ո՞ւմ) Վերջապես արևը տաքացրեց մարդկանց։
Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան: (ի՞նչը)
Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան: (ի՞նչը) Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան քարանձավը։
Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան: (ինչի՞ն)
Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան: (ինչի՞ն) Քայլ առ քայլ առաջ գնալով՝ հասան գյուղ։

276.Հարցական դերանունները փոխարինի՛ր բառով կամ բառակապակցությամբ և նշիր՝ ինչ պարագա է:
Օրինակ` (Ե՞րբ) պատսպարվեցինք վրանում: Կեսօրին պատսպարվեցինք վրանում:

(Ո՞րտեղ) տանջվում էինք անտանելի տոթից: Եգիպտոսում տանջվում էինք անտանելի տոթից։ տեղի

(Ինչո՞ւ) շատ հեռու գնացինք ավերակներից: Վախից շատ հեռու գնացինք ավերակներից։
պատճառ

Տաք ավազն սկսեց մխալ (ինչպե՞ս): Տաք ավազն սկսեց մխալ կրակի պես։

(Ե՞րբվանից) տեղումները շատացան: Երեկվանից տեղեկումները շատացան։
ժամանակի

Նրանք մարտի ելան (ինչպե՞ս): Նրանք մարտի ելան կոչերով։


(Ո՞րտեղ) գիշերեց թափառախումբը: Անապատում գիշերեց թափառախումբը։
տեղի



277.Տրված նախադասություններին ավելացրո՛ւ պարագաներ, այսինքն` այնպիսի լրացումներ, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ (տեղ, ժամանակ, ձև, չափ, նպատակ, պատճառ և այլն):
Ի՞նչ է տեղի ունենում:
Ի՞նչ է տեղի ունենում Հայրենիքում։ — տեղի
Սարսափելի տեսարան է լինում:
Սարսափելի տեսարան է լինում առավոտյան: — ժամանակ
Կոկորդիլոսներն ու օձերը վխտում են:
Կոկորդիլոսները ու օձերը վխտում են անձրևից հետո։ — պատճառ
Տեղումներով առատ վայրեր շատ կան:
Տեղումներով առատ վայրեր շատ կան մեր մոլորակում: — տեղի
Սրընթաց ցեխագետեր էին հոսում:
Սրընթաց ցեխագետեր էին հոսում ջրհեղեղից հետո։ — պատճառ

278.Տրված պարզ նախադասությունները դարձրո՛ւ բարդ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող պարագա երկրորդական նախադասություններ:

Վագրը ծառի ետևից մռնչաց: (ի՞նչ պատճառով) հարձակման պատրաստվելու պատճառով։
Նավակը մյուս ափին էր կանգնած: (ի՞նչ պատճառով) ձկնորսների սպասելու պատճառով։
Ինքն էլ իր ասածին չի հավատում: (ինչո՞ւ) իրականում որովհետև տենց բան չի եղել։
Մինչև կյանքի վերջը ծիծաղելու է վրադ: (ինչո՞ւ) ասածդ որովհետև ամոթ ա։

279.Հարցական դերանունները փոխարինի՛ր համապատասխան պարագայով:

Այդպիսի տղային պետք է փնտրել: (որտե՞ղ) դպրոցներում։
Քարավանը ծանր-ծանր առաջ էր շարժվում: (որտեղո՞վ) անապատով։
Նրան անապատում հանդիպեցի: (ե՞րբ) ուղտից իջնելուց։
Առավոտից պատմեց այդ պատմությունը: (ինչքա՞ն) ժամերով։
Արդեն ուշ էր: (ինչքա՞ն) վաղուց։
Թոռան գալը տատին կուրախացնի: (ինչքա՞ն) անսահման։
Մի՞թե այդքան սիրում էր կատվին: (ինչքա՞ն)
Նավը հեռացավ: (ինչպե՞ս) անսպասելի։

280.Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող պարագա երկրորդական նախադասություններ:

Ջրհորից սառը ջուր կհանենք: (ո՞ր դեպքում) համբերելու դեպքում։
Կարո՞ղ եմ փրկել այս փոքրիկին: (ո՞ր դեպքում կամ ի՞նչ պայմանով) ջուրը նետվելով։
Մարդկանց ու գազանիկների մեր բանակին հյուրընկալելն իրոք հերոսություն կարելի էր համարել: (ի՞նչ պայմանով, ո՞ր դեպքում) հյուրասեր լինելու դեպքում։
Կետորսական նավերի մի խումբ վերջերս ժամանեց: (ինչո՞ւ, ինչի՞ համար) շոուներ կազմակերպելու համար։

Կարդում ենք Սահյան

Աշխատանքի ժամկետը` ապրիլի 8-16-ը
Նպատակը` կարդալ, ճանաչել, ուսումնասիրել, լսել, բացահայտել, վերլուծել մեծ պոետին:
Բովանդակությունը`
Համո Սահյան մարդը:
Համո Սահյան բանաստեղծը:
Ուսումնասիրություններ գրողի կյանքի վերաբերյալ՝ հուշեր:
Գրողին առնչվող քննարկումներ
Համագործակցային նախագծեր՝ Սահյանը երգերում
Բանաստեղծությունների ընթերցումներ, վերլուծություններ:
Ընտրությամբ  բանաստեղծությունների  ձայնագրությունների, տեսանյութերի պատրաստում:

Ընթերցումներ

Գարնանային նախագծեր՝ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ՝   (Ժամկետը՝  ՄԱՐՏԻ 27 — ԱՊՐԻԼԻ 10 )

Զատկական և ընտանեկան ուսումնական նախագծեր. (ՄՍԿՀ  Միջին դպրոց)

Կազմել և ներկայացնել ուսումնական նյութեր, տեսանյութեր կամ սլայդներ հետևյալ թեմաներից որևէ մեկի շուրջ. (թեմայի ընտրությունն ըստ սովորողի ցանկության):

  1. Բնության մեջ և տեխնիկայում հանդիպող ջերմաստիճանները:
  2. Կենդանիների և թռչունների մարմնի ջերմաստիճանը:
  3. Շուրջտարյա նախագծեր ՝“PhysLab” տնային-ընտանեկան փորձարարական  լաբորատորիաներ. 

«Փոքրիկ անձնական լաբորատորիաներ տանը»:  (Կատարել ամենատարբեր փորձեր  նկարահանել, մեկնաբանել և հղումն ուղարկել ինձ`  Փորձերի ընտրությունն ըստ ձեր ցանկության (փորձերը կարող եք կատարել ինչպես տանը այնպես էլ ձեր բակում), ի դեպ փորձերը կատարելիս կարող եք գործածել ինչպես ձեր ձեռքի տակ եղած պարագաներն ուհասարակ չափիչ գործիքները, այնպես էլ սկսած նորագույն թվային տեխնոլոգիաներից մինչև  phyphox ծրագիրը, որպես նոր գործիք: (Ֆիզիկայում օգտագործվող չափիչ սարքերի համալիրի ներբեռնումն ու գործածաումը մեկ հեռախոսում՝ phyphox ծրագիրի կիրառումը, անհատական փորձարկումներ և տանը կատարվող  ամենատարբեր փորձեր):

4. Նախագիծ՝ «Տիեզերքը մենք ենք»;

«Սովորական հավկիթն իրենից ներկայացնում է Երկրի լավագույն  մոդելը: Շատ բարակ կեղև, ինչպես երկրակեղևը, դեղնուցը միջուկն է, իսկ սպիտակուցը` Երկրի միջնապատյանը»:

1.Նախագիծ՝ «Զատկական ձվի ֆիզիկան»: 

Ծրագրի հեղինակ՝ Նունե ԹԵմուրյան

Ծրագրի ղեկավար՝ Լուսինե Բուշ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Ծրագրի նպատակը. Սովորողներին ներգրավել շրջապատող աշխարհի գիտական գաղափարի ձևավորման գործընթացում, հավաքած տեղեկությունների և ստացված գիտելիքների հիման վրա կատարել փորձեր, նկարագրել այն, բացատրել դիտարկվող ֆիզիկական երևույթը, եզրակացություններ անել, ամփոփել, պատրաստել ուսումնական նյութ և տեղադրել այն անձնական բլոգում, ինչպես նաև զարգացնել նյութերը հավաքելու, մշակելու և համապատասխան ձևով ներկայացնելու հմտություններ:
Ծրագրի նպատակը. Սովորողներին ներգրավել շրջապատող աշխարհի գիտական գաղափարի ձևավորման գործընթացում, հավաքած տեղեկությունների և ստացված գիտելիքների հիման վրա կատարել փորձեր, նկարագրել այն, բացատրել դիտարկվող ֆիզիկական երևույթը, եզրակացություններ անել, ամփոփել, պատրաստել ուսումնական նյութ և տեղադրել այն անձնական բլոգում, ինչպես նաև զարգացնել նյութերը հավաքելու, մշակելու և համապատասխան ձևով ներկայացնելու հմտություններ:

  1. Ձվի թարմությունն ստուգելու հնարավոր միջոցները:
  2. Ինչպես ստուգել՝  եփած է ձուն թե ոչ:
  3. Ինչպես ճիշտ  խաշել ձուն:
  4. Որ երևույթն է ընկած ձվի ներկման հիմքում և ինչպես է այն արտահայտվում: Բացատրել:
  5. Ինչու չի կարելի ձուն տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ:
  6. Որ ծայրից է ավելի հեշտ կոտրվում ձուն:
  7. Ինչպես կարելի է ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակության ստուգումը:

Կատարել փորձեր. 

  1. Ինչպես խաշած ձուն ամբողջությամբ տեղավորել ապակե շշի մեջ: Բացատրել այն և ամփոփել:
  2. Գունզարդել ձուն և բացատրել տեղի ունեցած  ֆիզիկական երևույթն ու կատարման գործընթացը: Դիֆուզիա:
  3. Ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակը: Բացատրել և կատարել համապատասխան եզրակացություն:

Դաս 19. (11.03-15.03)․

Կրկնել «Ներքին էներգիա» թեման և պատրաստվել գրավոր աշխատանքի:

§43. Ճառագայթային ջերմափոխանակում .

Մեր քաղաքակրթության հիմքն է հանդիսանում էներգիայի փոխանակումը։ Էներգիայի մեծ մասը Երկիր է հասնում Արեգակից: Արեգակնային էներգիան օգտագործվում է տերևների և ծաղիկների կողմից, որոնք ծաղկում են գարնանը արևի ճառագայթների, քամիների և հոսանքների ներքո, որոնք առաջանում են Երկրի Արեգակի կողմից տաքացած տարածքների միջև ջերմաստիճանի տարբերության հետևանքով: Իսկ ջերմային էներգիայի այնպիսի աղբյուրներ, ինչպիսիք են նավթը, գազը, ածուխը «աճում էին» հին ժամանակների արևի ճառագայթների տակ։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Արևից ստացվող էներգիան • հասնում Երկիր, քանի որ այս տիեզերական օբյեկտների միջև գործնականում մոլեկուլներ չկան (Երկրից մինչև Արեգակի հեռավորությունը մոտ 150000000 կմ է, հետևաբար այդքան դատարկություն՝ անօդ տարածություն տիեզերքում։ Հարկ է նշել նաև, որ ամեն վայրկյան Արեգակն ահռելի քանակությամբ էներգիա է արտանետում շրջակա տարածություն, որի որոշակի մասն ընկնում է Երկրի վրա։), այսինքն՝ չի կարող խոսք լինել ո՛չ ջերմահաղորդականության, ո՛չ կոնվեկցիայի մասին։

Առաջադրվող ստուգողական հարցեր՝

1. Ինչո՞ւ էներգիան Արեգակից Երկիր չի կարող փոխանցվել ո՛չ կոնվեկցիայի, ո՛չ էլ ջերմային ջերմահաղորդություն? 

Արեգակից էներգիան Երկիր չի կարող փոխանցվել կոնվեկցիայի կամ ջերմության հաղորդման միջոցով տիեզերքի վակուումում: Փոխարենը, այն անցնում է էլեկտրամագնիսական ճառագայթման միջոցով, հիմնականում արևի լույսի տեսքով, որը տարածվում է տիեզերքում՝ առանց միջավայրի անհրաժեշտության։

2. Նկարագրեք փորձը, որը հաստատում է, որ կրակի էներգիան կարող է փոխանցվել ոչ միայն ջերմային հաղորդակցության շնորհիվ:

Մի փորձ, որը հաստատում է, որ կրակի էներգիան կարող է փոխանցվել ոչ միայն ջերմային հաղորդման շնորհիվ, ներառում է մետաղյա ձող տեղադրել բոցից հեռավորության վրա: Եթե ջերմային հաղորդակցությունը լիներ ջերմության փոխանցման միակ մեխանիզմը, ապա միայն բոցին ամենամոտ գտնվող ձողի ծայրը կդառնար տաք: Այնուամենայնիվ, դիտելով ամբողջ ձողի տաքացումը ցույց է տալիս, որ ճառագայթումը, ի լրումն հաղորդման, դեր է խաղում բոցից դեպի ձող ջերմությունը փոխանցելու գործում: Այս փորձը ցույց է տալիս, որ կրակից ջերմությունը կարող է փոխանցվել ինչպես ջերմային հաղորդման, այնպես էլ ճառագայթման միջոցով:

3. Ի՞նչն են անվանում ճառագայթում?

Երրորդ մեթոդը, որով օբյեկտը և նրա շրջակա միջավայրը կարող են էներգիա փոխանակել որպես ջերմություն, էլեկտրամագնիսական ալիքների միջոցով է (տեսանելի լույսը էլեկտրամագնիսական ալիքներից մեկն է): Այս եղանակով փոխանցվող էներգիան հաճախ կոչվում է ջերմային ճառագայթում՝ այն տարբերելու էլեկտրամագնիսական ազդանշաններից (ինչպես, ասենք, հեռուստատեսային հաղորդումներում) և միջուկային ճառագայթումից (էներգիա և միջուկներից արտանետվող մասնիկներ)։ («Ճառագայթել» ընդհանուր առմամբ նշանակում է արտանետել։) Երբ կանգնում ես մեծ կրակի առջև, քեզ տաքացնում են կրակից ջերմային ճառագայթումը կլանելով. այսինքն՝ ձեր ջերմային էներգիան մեծանում է, քանի որ կրակի ջերմային էներգիան նվազում է: Ճառագայթման միջոցով ջերմության փոխանցման համար ոչ մի միջավայր չի պահանջվում. ճառագայթումը կարող է վակուումով անցնել, ասենք, Արեգակից դեպի ձեզ:
Պրադ արագությունը, որով առարկան էլեկտրամագնիսական ճառագայթման միջոցով էներգիա է արձակում, կախված է օբյեկտի մակերեսի A մակերեսից և այդ տարածքի T ջերմաստիճանից կելվիններով և տրվում է.

Այստեղ = 5,6704 x 10-8 Վտ/մ²: K4-ը կոչվում է Ստեֆան-Բոլցմանի հաստատուն՝ Յոզեֆ Ստեֆանի (ով 1879-ին փորձնականորեն հայտնաբերեց հավասարումը 18-38) և Լյուդվիգ Բոլցմանի (որը տեսականորեն ստացավ այն անմիջապես հետո): & խորհրդանիշը ներկայացնում է օբյեկտի մակերեսի արտանետումը, որն ունի 0-ից 1 արժեք՝ կախված մակերեսի կազմից։ Ասում են, որ 1.0 առավելագույն արտանետման հնարավորություն ունեցող մակերեսը սև մարմնի ռադիատոր է, բայց այդպիսի մակերեսը իդեալական սահման է և բնության մեջ չի հանդիպում: Կրկին նշենք, որ ջերմաստիճանը հավասար. 18-38-ը պետք է լինի կելվիններով, որպեսզի բացարձակ զրոյի ջերմաստիճանը համապատասխանի ոչ մի ճառագայթման: Նկատի ունեցեք նաև, որ յուրաքանչյուր առարկա, որի ջերմաստիճանը 0 Կ-ից բարձր է, այդ թվում՝ դուք ջերմային ճառագայթում է արձակում:

4. Ո՞ր գույնի մարմիններն են ավելի լավ կլանում ջերմությունը: Նկարագրեք փորձը ի պաշտպանություն ձեր պատասխանի:

Մուգ գույնի մարմիններն ավելի լավ են կլանում ջերմությունը՝ շնորհիվ ավելի լայն սպեկտրի լույսի ավելի մեծ կլանման, ներառյալ ինֆրակարմիր ճառագայթումը: Դա ցույց տալու համար արևի ուղիղ ճառագայթների տակ դրեք սև և սպիտակ ներկված երկու տարա. Ժամանակի ընթացքում սև բեռնարկղը, հավանաբար, կունենա ավելի բարձր ջերմաստիճան արևի լույսի կլանման մեծացման պատճառով, մինչդեռ սպիտակ տարան ավելի շատ արևի լույս կարտացոլի, ինչը կհանգեցնի ջերմության և ջերմաստիճանի ցածր կլանմանը:

5. Կա՞ն պայմաններ, որոնց դեպքում մարմինը չի՞ արտանետում կամ կլանում էներգիա:

Այո, եթե մարմինը գտնվում է շրջակա միջավայրի հետ ջերմային հավասարակշռության մեջ, ապա արտանետման կամ կլանման միջոցով էներգիայի զուտ փոխանցում չկա: Նմանապես, ջերմության փոխանցման համար որևէ միջավայրից զուրկ կատարյալ վակուումում մարմինը չի կարող էներգիա արտանետել կամ կլանել հաղորդման կամ կոնվեկցիայի միջոցով:

6. Ինչ կարելի է ասել հարաբերակցության մասին մարմնի կողմից էներգիայի կլանումը և արտանետումը, եթե մարմնի ջերմաստիճանը նվազում է:

Ջերմաստիճանի նվազման հետ մարմնի կլանման և արտանետումների հարաբերակցությունը հիմնականում նվազում է: Այս հարաբերությունը կարգավորվում է Կիրխհոֆի ջերմային ճառագայթման օրենքով, որն ասում է, որ մարմնի արտանետումը և կլանումը կախված են ջերմաստիճանից և ալիքի երկարությունից՝ ազդելով կլանման և արտանետումների հավասարակշռության վրա։

Թիվ 38 վարժություն

1. Ինչո՞ւ են մարդիկ ամռանը սովորաբար բաց գույնի հագուստ կրում։

Մարդիկ ամռանը հագնում են բաց գույնի հագուստ, քանի որ դրանք ավելի քիչ են կլանում արևի լույսը, ինչը նվազագույնի է հասցնում ջերմության կլանումը և օգնում է պահպանել մարմինը ավելի սառը:

2. Ինչու՞ ավելի լավ է ջեռուցման մարտկոցները ծածկել մուգ ներկով։

Ջեռուցման մարտկոցները ավելի լավ է ծածկել մուգ ներկով, քանի որ մուգ գույները ավելի շատ ջերմություն են կլանում շրջակայքից, ինչը հանգեցնում է ջերմության փոխանցման արդյունավետության բարձրացման և ջերմության բաշխման բարելավմանը:

3. Ո՞ր գույնն է ամենալավը սառնարանային ֆուրգոնները ներկելու համար:

Սառնարանային ֆուրգոնները ներկելու լավագույն գույնը սպիտակն է կամ բաց գույները, քանի որ դրանք արտացոլում են ավելի քիչ արևի լույս՝ նվազեցնելով ջերմության կլանումը և օգնում պահպանել ավելի ցածր ջերմաստիճան ֆուրգոնի ներսում:

4. Ձմռանը բավականին տաք է չջեռուցվող սենյակում, որի պատուհանները «նայում» են դեպի հարավ։ Ե՞րբ կարող է դա տեղի ունենալ: Ինչո՞ւ։

Այս երևույթը կարող է տեղի ունենալ ձմռանը, երբ արևը երկնքում ավելի ցածր է, և արևի լույսը կարող է ներթափանցել սենյակ հարավ ուղղված պատուհանների միջոցով: Արդյունքում սենյակը ստանում է ավելի շատ արևի ուղիղ ճառագայթ, որը կարող է տաքացնել տարածքը նույնիսկ առանց ջեռուցման: Բացի այդ, հարավ նայող պատուհանները թույլ են տալիս ավելի մեծ արևային ջերմություն ստանալ՝ շնորհիվ իրենց կողմնորոշման, ինչը նպաստում է չջեռուցվող սենյակի ջերմությանը:

5. Ինչու՞ է աղտոտված ձյունը գարնանը ավելի արագ հալչում, քան մաքուր ձյունը:

Աղտոտված ձյունն ավելի արագ է հալչում, քան մաքուր ձյունը գարնանը, քանի որ աղտոտիչները, ինչպիսիք են կեղտը, փոշին և աղտոտիչները, մթնում են ձյան մակերեսը՝ ներծծելով ավելի շատ արևի լույս և ջերմություն, ինչը արագացնում է հալման գործընթացը: Բացի այդ, աղտոտիչները նվազեցնում են ձյան ալբեդոն կամ ռեֆլեկտիվությունը՝ հետագայում ավելացնելով ջերմության կլանումը և հալումը:

6. Ինչո՞ւ է թերմոսներում կոլբայի պատերի արանքով օդը մղվում, իսկ կոլբայի մակերեսը պատված է փայլեցված մետաղի շերտով:

Թերմոսներում օդը մղվում է կոլբայի պատերի միջև՝ ստեղծելով վակուում, որը նվազագույնի է հասցնում ջերմության փոխանցումը հաղորդման և կոնվեկցիայի միջոցով: Կոլբայի մակերեսը ծածկված է փայլեցված մետաղի շերտով՝ ճառագայթման միջոցով ջերմության փոխանցումը նվազեցնելու համար, քանի որ ռեֆլեկտիվ մետաղի մակերեսը նվազագույնի է հասցնում ջերմային ճառագայթման կլանումը և արտանետումը, ինչը օգնում է պահպանել թերմոսի ներսում պարունակության ջերմաստիճանը:

Դաս 20.    (18.03-22.03)․ 

Առաջադրվող հարցեր՝

1.Մարմինների որ հատկությունն է բնութագրում տեսակարար ջերմունակությունը:

Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ տվյալ պայմաններում միևնույն զանգածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ: Մարմնի այդ հատկությունը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որն անվանում են տեսակարար ջերմություն:

2. Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն: 

Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն:

3. Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

Մարմնի տեսակարար ջերմունակությունը ցույց է տալիս, թե ի՞նչ ջերմաքանակ է անհրաժետ 1կգ զանգվածով մարմնի ջերմաստիճանը 1օC-ով բարձրացնելու համար, կամ ի՞նչ ջերմաքանակ է մարմնից անցնում շրջապատին, երբ մարմինը սառչում է 1օC-ով:

4. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

Մարմնի տեսակարար ջերմունակության միավորը 1Ջ/(կգ∙օC)-ն է:


5. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

6. Ինչու մեծ լճերի, ծովերի առափնյա վայրերում եղանակը մեղմ է:

Քանի որ թե՛ ծովը(այսինքն՝ջուրը), թե առափնյա ցամաքը յուրաքանչյուր վայրկյանում Արեգակից ստանում են նույն ջերմությունը, ապա պարզ է, որ ծովի տաքացման համար ավելի շատ ժամանակ է հարկավոր: Այլ կերպ ասած՝ ծովն ավելի դանդաղ է տաքանում, քան հողը:

Ծովափնյա բնակիչները լավ են զգում ջրի մեծ տեսակարար ջերմունակության ազդեցությունն իրենց վրա: Ծովերը ոչ միայն դանդաղ են տաքանում գարնանը, այլև դաղդաղ էլ սառչում են աշնանը՝ մեծ ջերմաքանակ տալով շրջապատին: Աշնանային տաք եղանակաը պահպանվում է երկար ժամանակ, ուստի ձմեռը ծովամերձ վայրերում, որպես կանոն, մեղմ է:


7. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:

Մարմնի տեսակարար ջերմունակության համար ստացված (1) բանաձևի համաձայն՝ այն ջերմաքանակը, որ տաքանալիս կլանում է m զանգվածով մարմինը, արտահայտվում է հետևյալ կերպ՝

որտեղ t1-ը մարմնի սկզբնական, իսկ t2-ը՝ վերջնական ջերմաստիճաններն են:


Սառչելիս մարմնից շրջապատին անցած ջերմաքանակը հաշվելու համար դարձյալ կարելի է օգտվել (2) բանաձևից: Քանի որ այս դեպքում t2 < t1, ապա Q < 0:

Այսպիսով՝ տաքանալիս մարմնի ստացած կամ սառչելիս մարմնի տված ջերմաքանակը հաշվելու համար մարմնի տեսակարար ջերմունակությունը բազմապատկում են մարմնի զանգվածով և վերջնական ու սկզբնական ջերմաստիճանների տարբերությամբ:


8. Ձևակերպեք ջերմափոխանակման օրենքը:

Եթե ջերմափոխանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից, ապա որոշ ժամանակ անց այդ մարմնինների ջերմաստիճանները կհավասարվեն: Այդ ընթացքում տաք մարմինների տված Q1 ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Qջերմաքանակի գումարը զրո է:


9. Գրել ջերմային հաշվեկշռի հավասարումը:

Q1 + Q= 0

Լուծել խնդիրներ՝

1.Որքա՞ն ջերմության քանակ է անհրաժեշտ 30 կգ զանգվածով  պողպատե դետալը 20-ից 1120 °C տաքացնելու համար:

2.Որոշեք մետաղի տեսակարար ջերմունակությունը, եթե այդ մետաղից պատրաստված 100գ անգվածով չորսուն 20-ից մինչև 24 °C տաքացնելիս նրա ներքին էներգիան մեծանում է152Ջ-ով:

3.Մինչև որ ջերմաստիճանը կպաղի 100 °C ջերմաստիճանում վերցրած 5լ եռման ջուրը շրջապատին 1680 կՋ էներգիա հաղորդելիս:

Պատրաստել ուսումնական նյութ «Ինչ է կալորիան»  կամ «Տարբեր մթերքների կալորիականությունը», «Թերմոսներ» թեմաներից որևէ մեկով, տեղադրել բլոգում և հղումն ուղարկել ինձ:

Դաս 21. (03.04-07.04)

Առաջադրանք 1․

  1. Արդյո՞ք կապարը կհալվի, եթե գցեն հալած անագի մեջ:
    Հիմնավորե՛ք ձեր պատասխանը։

Ոչ, քանի որ կապարի հալման ջերմաստիճանը ավելի բարձր է 327°,քան անագինը 232°:

  1. Հնարավո՞ր է ցինկը հալեցնել ալյումինե տարայի մեջ։ Հիմնավորե՛ք
    ձեր պատասխանը։

Այո, քանի որ ալյումինը հալվում է 660°, իսկ ցինկը 420°:

  1. Ինչու՞են ցուրտ վայրերում դրսի ջերմաստիճանը չափելու համար ոչ
    թե սնդիկի, այլ ալկոհոլով ջերմաչափեր:

Ձմռանը ավելի շատ օգտագործում են սպիրտային ջերմաչափը, քանի որ նա պնադանում է -214°, իսկ սնդիկը -39°:

Առաջադրանք 2․

  1. Աղյուսակում բերված մետաղներից ո՞րն է առավել հեշտությամբ
    հալվող; և որն է աեավել դժվարահալ։

Ամենացածրը ցեզիում 29°, իսկ ամենաբարձրը վոլրֆրամը 3387°:

  1. Համեմատե՛ք պինդ սնդիկի և պինդ սպիրտի հալման կետերը։ Այս
    նյութերից ո՞րն ունի հալման ավելի բարձր ջերմաստիճ:

Սնդիկի պնդացման ջերմաստիճանը -39° ավելիբարձր է, քան սպիրտինը -214:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы